Նադալը հանձնվեց որոշիչ սեթում, Դիմիտրովը նույնպես դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Նադալը հանձնվեց որոշիչ սեթում, Դիմիտրովը նույնպես դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր կայացել են քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները:

Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալը ծանր պայքարում չի կարողացել հաղթահարել Մարին Չիլիչի արգելքը: Իսպանացին 6:3, 3:6, 7:6 (5), 2:6, 0:2 հաշվի ժամանակ ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից: Հատկանշական է, որ Ռաֆան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի շրջանակում անցկացրած 264 խաղերի ընթացքում ընդամենը երկրորդ անգամ է հանդիպումը ստիպված անավարտ թողնում:

Տեսանյութ

Այսօր պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի երրորդ թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը: Բուլղարացին անսպասելիորեն պարտվել է բրիտանացի Կայլ Էդմունդին: Գրանցվել է 4:6, 6:3, 3:6, 4:6 հաշիվը:

Տեսանյութ

Առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն Չիլիչն ու Էդմունդը, իսկ երկրորդ զույգի մասնակիցները հայտնի կդառնան վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում