Հայտնի է` «Արսենալում» Մխիթարյանի մարզաշապիկի համարը (լուսանկար)

Հայտնի է` «Արսենալում» Մխիթարյանի մարզաշապիկի համարը (լուսանկար)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կողմնորոշվել է «Արսենալում» իր մարզաշապիկի համարի հարցում: Այդ մասին հայտնում է լոնդոնցիների պաշտոնական թվիթերյան էջը:

Հայ ֆուտբոլիստը հանդես է գալու 7 համարի խաղաշապիկով: Նախկինում այդ համարը կրում էր Ալեքսիս Սանչեսը, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Ավելի վաղ այդ համարով հանդես է եկել Ռոբեր Պիրեսը:

«Մանչեսթեր Յունայթեդում» 29-ամյա ֆուտբոլիստը խաղում էր 22 համարի մարզաշապիկով, իսկ Հայաստանի հավաքականում կրում է 18 համարը:

Հիշեցնենք, որ երեկ Հենրիխը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում