Պաշտոնական. Լասանա Դիարան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (լուսանկարներ)

Պաշտոնական. Լասանա Դիարան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (լուսանկարներ)

Անվանի կիսապաշտպան Լասանա Դիարան տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»: Փարիզցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա պայմանագիր:

Ֆրանսիացին մայրաքաղաքային ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նա դեկտեմբերին խզել էր «Ալ Ջազիրայի» հետ պայմանագիրը: Դիարան հանդես է գալու 19 համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լասանային հրավիրելու պատճառը դարձել է Տյագո Մոտայի վնասվածքը:

Լուսանկարներ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում