Իսպանիայի գավաթ. «Սևիլյան» կրկին հաղթեց «Ատլետիկոյին» ու մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Սևիլյան» կրկին հաղթեց «Ատլետիկոյին» ու մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի պատախասն խաղում «Սևիլյան» սեփական հարկի տակ ընդունել է «Ատլետիկոյին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել: Անդալուսցիներն առավելության էին հասել նաև Մադրիդում` 2:1:

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում անցկացված խաղի հաշիվը բացվել է արդեն 25-րդ վայրկյանին: Տանտերերին առաջ է մղել Սերխիո Էսկուդերոն: Ընդամենը 12 րոպե անց Անտուան Գրիզմանն աջ ոտքի հիասքանչ հարվածով պատասխան գոլն է խփել: Երկրորդ կեսում Վինչենցո Մոնտելայի թիմը ևս երկու գոլ է խփել: 48-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը հստակ իրացրել է Էվեր Բանեգան, իսկ 79-րդ րոպեին նպաստավոր դիրքից չի վրիպել Պաբլո Սարաբիան:

Խաղավերջում մադրիդցիները մնացել են առանց գլխավոր մարզչի, քանի որ Դիեգո Սիմեոնեն հեռացվել է տեխնիկական գոտուց:

Այսպիսով, «Սևիլյան» հակամարտությունը հաղթել է ընդհանուր` 5:2 հաշվով ու կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում