70-միլիոնանոց տրանսֆեր. Լապորտը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

70-միլիոնանոց տրանսֆեր. Լապորտը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիում»:

Անգլիական ակումբը վճարելու է 23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 65 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն բասկերը կստանան պաշտպանի առաջին ակումբը լինելու համար,- գրում է cope.es-ը:

Լապորտն արդեն ընդունել է առաջարկը և այդ մասին տեղեկացրել «Ատլետիկի» ղեկավարներին: Բասկյան արմատներով ֆրանսիացին «քաղաքայինների» հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում, քանի որ Վենսան Կոմպանին հաճախ է վնասվածնքներ ստանում, իսկ Էլիակիմ Մանգալան չի հարմարվում Պեպ Գվարդիոլայի դավանած ֆուտբոլին: Կատալոնացին որոշել էր, որ ռոտացիայի համար պաշտպանների հիմնական` Նիկոլաս Օտամենդի – Ջոն Սթոունզ զույգին վստահելի փոխարինող է հարկավոր:

Նշենք, որ այս տրանսֆերը պաշտպանների համար կլինի երկրորդ ամենախոշորը: Շաբաթներ առաջ ռեկորդը սահմանել է «Լիվերպուլը», որը Վիրջիլ վան Դեյկի համար 85 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում