Յուրահատուկների մեջ ամենաերիտասարդը. Լեբրոն Ջեյմսի աննախադեպ արդյունքը (տեսանյութ)
24/01/2018 11:34
Նմանատիպ
«Կլիվլենդի» թեթև հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է NBA-ի կանոնավոր առաջնությունների պատմության ընթացքում 30 000 միավորի հասած ամենաերիտասարդ բասկետբոլիստը: Ջեյմսը 30-հազարերորդ միավորը վաստակել է 33 տարեկանում, ինչը նախկինում ոչ մեկի չէր հաջողվել,- գրում է «The Score»-ն:
Ամերիկացու հոբելյանական նետումը կատարվել է «Սան Անտոնիոյի» դեմ այսօր կայացած խաղում, որում «Կավալյերսը» պարտվել է 102:114 հաշվով:
Լեբրոնը միացավ 30 000 միավորի սահմանն անցած մեծագույն բասկետբոլիստների փոքր ցանկին: Միավորների այդ սահմանը կարողացել են հաղթահարել Կարիմ Աբդուլ Ջաբարը (38 387), Կարլ Մելոունը (36 928), Կոբի Բրայանտը (33 643), Մայքլ Ջորդանը (32 292), Ուիլտ Չեմբերլենը (31 419) և Դիրկ Նովիցկին (30 837): Վերջինս դեռ շարունակում է կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում