Ավստրալիայի բաց առաջնություն. Ֆեդերերի փայլուն հաղթանակը (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնություն. Ֆեդերերի փայլուն հաղթանակը (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մրցել է Թոմաշ Բերդիխի հետ ու գեղեցիկ հաղթանակ տոնել: Գրանցվել է 7:6 (1), 6:3, 6:4 հաշիվը:

Համառ պայքար ընթացել է միայն առաջին սեթում, որում չեխը բրեյք է կատարել, հաշվի մեջ առաջ եղել, սեփական մատուցման ժամանակ սեթ-փոինթ ունեցել, սակայն շվեյցարացին կարողացել է շահել նրա մատուցումը, ապա նաև թայ-բրեյքը: Հետագայում 36-ամյա թենիսիստի առավելությունը զգալի է եղել:

Տեսանյութ

Կիսաեզրափակչում Ֆեդերերը մրցելու է Հյոն Չոնի հետ: Հարավկորեացին այսօր 6:4, 7:6 (5), 6:3 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Թենիս Սոնդգրենին:

Ավելի վաղ Չոնը պայքարից դուրս էր թողել Նովակ Ջոկովիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում