Լա Լիգա. Սուարեսը` դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Լա Լիգա. Սուարեսը` դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է դեկտեմբեր ամսվա Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը:

Նախորդ ամսվա ընթացքում ուրուգվայցին Պրիմերայում 4 խաղի է մասնակցել, որոնցում 5 գոլ է խփել: 

Այսօր 31-ամյակը նշող ֆուտբոլիստը Լա լիգայում ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում 15 գոլ է խփել: Սուարեսը մրցաշրջանն անհաջող էր սկսել, սակայն վերջին 1,5 ամսվա ընթացքում բարձր արդյունավետություն է ցուցադրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում