«300 սպարտացիները», Մեսսին ու կյանքի վայելքը. Մխիթարյանի նախասիրությունները (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է իր նախասիրությունների ու ամենահիշվող պահերի մասին:
Ֆուտբոլային առաջին հիշողությունը
«Առաջին հիշողությունս այն է, թե ինչպես էր հայրս ֆուտբոլ խաղում: Նա հանդես էր գալիս Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի «Վալանս» թիմում»:
Գնած առաջին մարզաշապիկը
«Առաջին անգամ գնել եմ «Միլանի» խաղաշապիկը»:
Փոքր ժամանակ ֆուտբոլային հերոսը
«Զինեդին Զիդանը: Նրա խաղը հիացնող էր ու արտիստիկ»:
«Արսենալի» հետ կապված առաջին հիշողությունը
««Արսենալը» հիշում եմ, երբ թիմը դեռ հանդես էր գալիս «Հայբերի» մարզադաշտում: Նրանց խաղը տպավորիչ էր»:
«Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը
«Թյերի Անրին»:
Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը
«Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է»:
Մխիթարյանի մասնակցած լավագուն խաղը
«Նախորդ մրցաշրջանի Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դեմ հանդիպումը:
Հենրիխի մականունը
«Ես մականուն չունեմ» (ծիծաղելով-խմբ.)
Բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը
«Իմ ամենասիրելի ֆիլմը «300 սպարտացիներն» են:
Մխիթարյանի մասին լավագույն երգը
«Whoa Mkhitaryan»:
Սիրելի գիքրը
«Կարդացածս լավ գրքերը շատ են եղել: Վերջիններից կառանձնացնեմ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկը»:
Ֆուտբոլից բացի սիրելի զբաղմունքները
«Քնել, հանգստանալ և վայելել կյանքը»:
Ինչպիսի՞ն է Հյուսիսային Լոնդոնը
«Այն «կարմիր» է»:
Մխիթարյանի պատասխանների տեսանյութը
Հետևեք մեզ նաև Telegram-ում