Կոուտինյոն ու Մինան ընտրել են մարզաշապիկների համարները (լուսանկար)

Կոուտինյոն ու Մինան ընտրել են մարզաշապիկների համարները (լուսանկար)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ընտրել է մարզաշապիկի համարը: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ բրազիլացին հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով: Այն մինչև երեկ կրում էր թիմից հեռացած Խավյեր Մասկերանոն:

Նախկինում այդ համարով հանդես են եկել 7 տարբեր ֆուտբոլիստներ: Նրանցից առանձնանում են Թյերի Անրին, Խերարդ Լոպեսը, Ամունիկեն ու Յոհան Կրուիֆի որդին` Ժորդի Կրուիֆը:

Կոուտինյոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել 7, 10, 23, 29 ու 30 համար մարզաշապիկներով:

Լուսանկար

Թիմի մեկ այլ նորեկ Յերի Մինան հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով: Նախորդ 3 տարիներին այդ համարը կրում էր մեկ այլ պաշտպան Ժերեմի Մատյոն:

Նախկինում 24 համարով խաղացել են Սերժի Ռոբերտոն, Յայա Տուրեն ու Անդրես Ինյեստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում