Իսպանիայի գավաթ. «Ռեալը» պարտվեց «Լեգանեսին» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» պարտվեց «Լեգանեսին» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել «Լեգանեսից» ու դուրս մնացել հետագա պայքարից: Գրանցվել է 1:2 հաշիվը: Երկու խաղերի արդյունքում արձանագրվել է 2:2 հաշիվը, սակայն «Լեգանեսը» հաղթող է դարձել արտագնա խաղում ավելի շատ խփած գոլերի շնորհիվ:

Հաշիվը բացվել է 31-րդ րոպեին, երբ Նաչոյի կոպիտ սխալից օգտվել է Խավյեր Էրասոն: Վերջինս գեղեցիկ հարվածով գրավել դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբում (47) Լուկաս Վասկեսի գրագետ փոխանցումը նուրբ հարվածով եզրափակել է Կարիմ Բենզեման: Ընդամենը 8 րոպե անց հյուրերը կրկին հաշվի մեջ առաջ են անցել: Անկյունայինի խաղարկման ժամանակ գլխի հարվածով Կիկո Կասիլյայի պաշտպանած դարպասը գրավել է Գաբրիելը:

Հետագա ժամանակահատվածում Զինեդին Զիդանի թիմը մի քանի վտանգավոր պահեր է ստեղծել, սակայն նոր գոլեր չեն գրանցվել:

Տեսանյութ

 

Հավելենք, որ կիսաեզրափակիչ է մտել նաև «Վալենսիան», որը 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ է եղել «Ալավեսից»: Երկու խաղերի արդյունքով գրանցվել է 3:3 հաշիվը, իսկ 11-մետարնոցներով` 3:2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում