Զիդան. Իմ ապագան կախված է ՊՍԺ-ի հետ խաղերից

Զիդան. Իմ ապագան կախված է ՊՍԺ-ի հետ խաղերից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Լեգանեսից» կրած պարտությունն (1:2) ու մրցաշարից դուրս մնալը:

«Սա իմ մեղքն է: Ես եմ մարզիչը և արդյունքի պատասխանատվությունն ինձ վրա է: Մեր ֆուտբոլը չէինք խաղում, հատկապես առաջին կեսում: Չէինք գործում այնպես, ինչպես պարտավոր էինք: Ակումբում բոլորի համար սա ցավալի պահ է: Պետք է վերլուծեմ իմ գործողությունները և ընդհանուր խաղը: 90 րոպե ունեինք իրավիճակը շտկելու համար, բայց չկարողացանք անել դա:

Ակնհայտ է, որ իմ ապագան կախված է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ հանդիպումներից: Միշտ պայքարելու եմ մինչև վերջ և փորձելու եմ թիմն ավելի լավը դարձրնել: Չեմ ափսոսում, որ մի քանի առաջատար ֆուտբոլիստների չէի ընդգրկել հայտացուցակում, որովհետև նրանց հանգիստ էր հարկավոր: Առաջին հայացքից բավական մարտունակ կազմ ունեինք, բայց առաջին խաղակեսը տապալեցինք:

Այժմ պետք է մտածենք հաջորդ մրցավեճերի մասին: Հանգստյան օրերին մեզ մեկ այլ կարևոր խաղ է սպասում («Վալենսիայի» դեմ-խմբ.): Աշխատանքը շարունակելուց բացի այլ ելք չունենք»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փետրվարի 14-ին «Ռեալն» ընդունելու է «Պարի Սեն Ժերմենին», իսկ պատասխան խաղը կայանալու է մարտի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում