Վենգեր. «Արսենալն» առանց Օբամեյանգի էլ շատ ուժեղ է, մենք Մխիթարյան ունենք

Վենգեր. «Արսենալն» առանց Օբամեյանգի էլ շատ ուժեղ է, մենք Մխիթարյան ունենք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տրանսֆերը: Լոնդոնցիներն արդեն երկու առաջարկ են կատարել գաբոնցու տեղափոխության համար, սակայն երկու դեպքում էլ մերժում են ստացել:

«Եթե տրանսֆերը կայանա, լավ կլինի, եթե ոչ` ցավալի չէ: Մենք առանց այդ էլ ուժեղ թիմ ունենք, կկենտրոնանանք նրանց խաղի վրա: Ամբողջովին գոհ եմ իմ տրամադրության տակ եղած խաղացողներից: Մենք արդեն ունենք Մխիթարյանի նման ֆուտբոլիստ:

Տրանսֆերային լուրերը բացասական են ազդում թիմերի խաղի վրա: «Արսենալի» դեպքում վառ օրինակ են Ալեքսիս Սանչեսի հեռանալու մասին մամուլում բազմաթիվ հրապարակումները»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում fourfourtwo.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում