«Sky Sports». Սթարիջը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

«Sky Sports». Սթարիջը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իտալիայում: Skysports.com-ը տեղեկացնում է, որ անգալիացին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

«Ներաձուրին» առաջարկել է կես տարով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին: Մերսիսայդցիները համաձայն են 1 միլիոն եվրոյի դիմաց թողնել նրան, սակայն ցանկանում են, որ պայմանագրում ամբողջական տրանսֆերը 18-20 միլիոն եվրոյով գնելու պարտավորության կետ ներառվի:

Օրերս, միլանցիները գրեթե նույն սխեմայով ձեռք են բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային:

Նշվում է, որ Սթարիջը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից», որպեսզի ԱԱ-2018-ից առաջ բավարար խաղաժամանակ ստանա: Նրա ծառայություներով հետաքրքրված են նաև անգլիական մի շարք ակումբներ, ինչպես նաև իսպանական «Սևիլյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում