Կարվախալ. Հարկավոր է իրատես լինել, մեր միակ հույսը Չեմպիոնների լիգան է

Կարվախալ. Հարկավոր է իրատես լինել, մեր միակ հույսը Չեմպիոնների լիգան է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կարծում է, որ նրա թիմին չի հաջողվի պահպանել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Այն բանից հետո, երբ «սերուցքայինները», «Լեգանեսին» պարտվելով (1:2), դուրս մնացին Իսպանիայի գավաթի խաղարկությունից, 26-ամյա ֆուտբոլիստը հույսը կապում է միայն Չեմպիոնների լիգայի հետ:

«Ցավալի պարտություն էր, որը տխրեցրեց բոլորիս: Տնային խաղում նույնիսկ ոչ-ոքի արդյունքի չկարողացանք հասնել: Մրցակիցն օգտագործեց իր պահերը: Ամբողջ խաղի ընթացքում փորձում էինք հաղթանակի հասնել: Այժմ պետք է իրատես լինենք, մեր միակ հույսը Չեմպիոնների լիգան է»,- իսպանացու խոսքն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 20 տուրերից հետո «Ռեալը» 19 միավորով հետ է մնում առաջատար «Բարսելոնայից», սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում