Մոուրինյու․ Գուցե պետք է Մխիթարյանին ավելի շատ ժամանակ տայի, բայց ոչնչի համար չեմ զղջում

Մոուրինյու․ Գուցե պետք է Մխիթարյանին ավելի շատ ժամանակ տայի, բայց ոչնչի համար չեմ զղջում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի տրանսֆերների փոխանակման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ֆանտաստիկ գործարք կնքեցին։ Ես և Վենգերը հիանալի ֆուտբոլիստների կորցրեցինք և ձեռք բերեցինք, իսկ ֆուտբոլիստները փոխեցին թոփ-ակումբները։ Սա բոլորի համար հիանալի գործարք է։

Հնարավոր է՝ Հենրիխը կարող էր ավելի լավ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ես կարող էի նրա տաղանդից ավելի շատ օգուտ քաղել։ Գուցե նրան պետք է ավելի շատ ժամանակ տայի, սակայն ոչնչի համար չեմ զղջում։ Անկախ ամեն ինչից, Մխիթարյանը դարձել է ակումբի պատմության մի մասնիկը։

Մեզ հաջողվեց սկզբունքային մրցակցի հետ փոխանակում կատարել։ Հույս ունեմ՝ այսուհետ նման գործարքներ հաճախ տեղի կունենան,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում