Ռամոս․ Մենք Զիդանի կողքին ենք

Ռամոս․ Մենք Զիդանի կողքին ենք

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ինքն ու թիմակիցներն աջակցում են գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ 

-Զիդանի ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը ես չեմ։ Մարզչի փոփոխությունը միշտ տհաճ է։ Ես նման պահեր ապրել եմ։ Մենք Զիդանին աջակցել ենք տիտղոսներ նվաճելիս և հիմա՝ այս անհաջող շրջանում ևս նրա կողքին ենք,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Marca․com»-ը։

Հիշեցնենք, որ անհաջող մրցաշրջան անցկացնող «սերուցքայինները» դուրս են մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, Լա լիգայի 20-րդ տուրից հետո զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու են «Պարի Սեն Ժերմենի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում