«Բարսելոնա» – «Էսպանյոլ» հանդիպման մեկնարկային կազմերը

«Բարսելոնա» – «Էսպանյոլ» հանդիպման մեկնարկային կազմերը

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» այսօր ընդունելու է «Էսպանյոլին»: Այդ թիմերի առաջին մրցավեճում «թութակները» հաղթել են 1:0 հաշվով:

Երկու ակումբների պաշտոնական թվիթերյան էջերը ներկայացրել են մեկնարկային կազմերը: «Կապտանռնագույնների» նորեկներ Ֆիլիպե Կոուտինյուն ու Յերի Մինան պահեստայինների թվում են և կարող են նորամուտը նշել կատալոնացիների կազմում:

«Բարսելոնա» – Սիլեսեն, Ալբա, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո, Բուսկետս, Ինյեստա, Ռակիտիչ, Վիդալ, Մեսսի, Սուարես։

«Էսպանյոլ» – Պաու Լոպես, Նավարո, Աարոն, Վիկտոր, Նալդո, Էրմոսո, Դավիդ Լոպես, Ֆուեգո, Գրաներո, Դարդեր, Խերարդ։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում