USD
EUR
RUB

ԻԳ. Սուարեսի ու Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

 

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել է «Էսպանյոլին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում «կապտանռնագույնները» զիջել էին` 0:1:

Էրնեստո Վալվերդեի թիմն արագ գոլ է խփել (9-րդ րոպե): Աջ եզրից Ալեիշ Վիդալի կատարած փոխանցումից հետո Լուիս Սուարեսը գլխի հարվածով առաջ է մղել իր թիմին: 25-րդ րոպեին Լիոնել Մեսսին մրցակցի պաշտպաններից խլել է գնդակը ու միջին տարածությունից հարված կատարել: Փոքր անդրադարձից հետո գնդակը հայտնվել է Պաու Լոպեսի պաշտպանած դարպասում:

Չնայած թիմերը հետագայում մի քանի գոլային պահեր են ստեղծել, դարպասի այլ գրավում չի արձանագրվել: Մասնավորապես, խաղավերջում Մեսսիի գլխով հարվածից հետո «թութակներին» փրկել է դարպասաձողը:



Այս խաղը դարձել է պատմական, որովհետև «բլաուգրանայի» կազմում փոխարինման է մտել ակումբի պատմության ամենաթանկարժեք նորեկը` Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացին 68-րդ րոպեին փոխարինել է Անդրես Ինյեստային: Հատկանշական է, որ նորամուտը տեղի է ունեցել Կոուտինյոյի նախկին թիմի դեմ խաղում:

Այսպիսով, ընդահանուր դիմակայությունում «Բարսելոնան» առավելության է հասել 2:1 հաշվով ու մտել կիսաեզրափակիչ: Կատալոնացիների հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Տեսանյութ

Լրահոս
Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում Ըմբշամարտի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում Պաշտոնական. Արարատը պայմանագրեր է կնքել Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ Չավի․ Բարսելոնան իմ գլխավոր նպատակն է, բայց պետք է հարգել Սետյենին Վիդիչ. Գվարդիոլան նոր շունչ տվեց Մեսսիին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ Հայտնի են Ալաշկերտի ամառային նախապատրաստական ծրագրերը Դորտմունդի Բորուսիան հրաժարվել է Սանչոյին 98 մլն եվրոյով վաճառել Մանչեսթեր Յունայթեդին Շիրակը միանգամից 3 նորեկ ունի Պաշտոնական. Լովրենը տեղափոխվեց Զենիթ Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին Հաջորդ մրցաշրջանից Շիրակը նոր քաղակականություն է ունենալու․ Մանոյան Պաշտոնական․ Դավիթ Մանոյանը տեղափոխվել է Արարատ Ռիվալդո. Լևանդովսկին վշտացած է Ոսկե Գնդակի չեղարկումից. նա կարող էր մրցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ Սարին ներկայացրել է Յուվենտուսի տրանսֆերային առաջնահերթությունները Ռեալը չի երկարաձգի Զիդանի որդու հետ պայմանագիրը Բեքհեմը՝ Խաբիբին․ Քո և ընտանիքիդ մասին եմ մտածում, ընկերս Շիրակի լեգենդար ավագը կգլխավորի Գյումրիի թիմը Շիրակը հաստատեց. Վարդան Բիչախչյանը կգլխավորի Արարատը Փյունիկն ընկերական խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը լքեց Կրասնոդարը Արսենալը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը Արթուր Գրիգորյանը տեղափոխվեց Փյունիկ Ռեալն իր խաղացողին վարձավճարով կարող է տրամադրել Բայերին Կոբյալկոն և Մալաքյանը կարիերան կշարունակեն Փյունիկում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան՝ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Մանչեսթեր Սիթին խլեց Ֆերնան Տորեսին Բորուսիայից Մոնպելյեն հետաքրքրված է Լիվերպուլի դարպասապահով Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը Կռիլյա Սովետովը լքեց ՌՊԼ-ը
website by Sargssyan