«Australian Open». Ֆեդերերը` եզրափակչում (տեսանյութ)

«Australian Open». Ֆեդերերը` եզրափակչում (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք է վաստակել: Այսօր կայացած կիսաեզրափակչում շվեյցարացին առավելության է հասել 21-ամյա Հյոն Չոնի նկատմամբ:

Առաջին սեթում 36-ամյա թենիսիստը հաղթել 6:1 հաշվով, իսկ երկրորդում առավելություն է ունեցել` 5:2: Այդ պահին հարավկորեացին վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից: Մինչև այդ Ռոջերը հասցրել էր 4 բրեյք կատարել, իսկ սեփական մատուցումներն անվրեպ իրացնել:

Այսպիսով, «Australian Open»-ի եզրափակչում մրցելու են Ֆեդերերն ու խորվաթ Մարին Չիլիչը: Նախկինում նրանք հանդիպել են 9 անգամ, որոնցից 8-ում շվեյցարացին ավելի ուժեղ է եղել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում