«Ռեալը» հսկայական գումար է հատկացնելու տրանսֆերներին

«Ռեալը» հսկայական գումար է հատկացնելու տրանսֆերներին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խոշոր գումարներ ծախսել:

«Marca»-ն վստահեցնում է, որ «Արքայական ակումբը» նորեկների համար 300 միլիոն եվրո է նախատեսել: Այդ գումարը կարող է ավելանալ որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների հնարավոր վաճառքից:

Կան 5 անվանի ֆուտբոլիստներ, որոնցից մի քանիսին «սերուցքայինները» ցանկանում են տեսնել իրենց կազմում: Դրանք են` Նեյմարը (ՊՍԺ), Էդեն Ազարը («Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ») և Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»):

Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է նման քայլի դիմել ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» անհաջող ելույթների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում