Դանի Ալվեսը որակազրկվել է

Դանի Ալվեսը որակազրկվել է

«Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպան Դանիել Ալվեսը պատժի է ենթարկվել Ֆրանսիայի առաջնության կարգապահական կոմիտեի կողմից: Բրազիլացին որակազրկվել է 3 խաղով,- գրում է goal.com-ը:

Լիգա 1-ի «Լիոնի» դեմ արտագնա խաղում (1:2) բրազիլացին վիճել է մրցավարի հետ, ինչի համար հեռացվել է խաղադաշտից: Այսպիսով, 34-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Մոնպելյեի», «Լիլի» ու «Թուլուզի» դեմ առաջիկա խաղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում