Լեբրոնի ու Կարիի թիմերը. Բոլոր Աստղերի խաղի կազմերը

Լեբրոնի ու Կարիի թիմերը. Բոլոր Աստղերի խաղի կազմերը

NBA-ում այս տարվանից սկսել է գործել «Բոլոր Աստղերի խաղի» նոր ձևաչափը: Այսուհետ մրցելու են ոչ թե Արևմուտքի ու Արևելքի հավաքականները, այլ երկրպագուների ընտրած ավագների որոշած կազմերը:

Երկրպագուների քվերակության արդյունքում Արևմտյան կոնֆերենցիայում ամենաշատ ձայները ստացել է «Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին, իսկ Արևելքում` «Կլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը: Նրանք իրավունք են ստացել հերթով իրենց թիմ վերցնելու այն խաղացողներին, ովքեր երկրպագուների ցանկությամբ մրցավեճին մասնակցելու իրավունք են ստացել: Պահեստայիններին ընտրել են մարզիչները:

«The Score»-ն հայտնում է, որ «Բոլոր Աստղերի» խաղում թիմերը կլինեն հետևյալ կազմերով.

Լեբրոնի թիմ

Մեկնարկային կազմ – Լեբրոն Ջեյմս, Կայրի Իրվինգ, Կևին Դյուրանտ, Էնթոնի Դևիս

Պահեստայիններ – Ռասել Ուեսթբրուք, Ջոն Ուոլ, Բրեդլի Բիլ, Վիկտոր Օլադիպո, Կրիստապս Պորզինգիս, Քևին Լավ, Լամարկուս Օլդրիջ

Կարիի թիմ

Մեկնարկային կազմ – Ստեֆեն Կարի, Ջեյմս Հարդեն, Դեմար Դերոզան, Յանիս Ադետոկումբո, Ջոել Էմբիդ

Պահեստայիններ – Կայլ Լաուրի, Դեմիան Լիլարդ, Քլեյ Թոմփսոն, Ջիմի Բատլեր, Դրեյմոնդ Գրին, Կարլ Էնթոնի Թաունս, Էլ Հորֆորդ

Ուշագրավ է, որ Լեբրոնն իր թիմ է վերցրել Կայրի Իրվինգին, ով մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել «Բոսթոն»: Նա իր որոշումը բացատրել է Ջեյմսի հետ նույն թիմում չխաղալու մտադրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում