Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» 70-միլիոնանոց տրանսֆերի օրը

Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» 70-միլիոնանոց տրանսֆերի օրը

Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը հաջորդ շաբաթ դառնալու է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:

Բասկյան «El Correo»-ն վստահեցնում է, որ «քաղաքայինները» երկուշաբթի` հունվարի 29-ին ակտիվացնելու են բասկյան արմատներով ֆրանսիացու հրաժարագինը: Այն կազմում է 65 միլիոն եվրո: Եվս 5 միլիոնի փոխհատուցում «Ատլետիկը» ստանալու է, որովհետև Լապորտը նրա սանն է: Հենց այդ օրն էլ կայանալու է 23-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը: Նա բաց է թողնելու «Էյբարի» դեմ այսօր կայանալիք խաղը:

Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթիի» իրավաբանները Լապորտի տրանսֆերի շուրջ աշխատում են հունվարի 24-ից, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով գործարքը կձևակերպվի մյուս շաբաթ:

Նշենք, որ Էյմերիկը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» պատմության երկրորդ ամենաթանկ նորեկը: Ռեկորդը պատկանում է Կևին Դե Բրյունեին, ում տրանսֆերի համար 2015 թվականին «Վոլֆսբուրգին» վճարվել է 74 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում