Էմերի. Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Էմերի. Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարծիք է հայտնել թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի ու հեռանկարների մասին:

«Երկուշաբթի օրվա մարզումից հետո հանդերձարանում Նեյմարն իրեն վատ զգաց: Նրան ասացի, որ եթե լիովին պատրաստ չի խաղին, պետք է հանգստանա: Նեյմարն առաջինն է, ով ցանկանում է խաղալ: Նա երջանիկ է, երբ խաղադաշտ է դուրս գալիս, հաղթում է, իսկ երկրպագուներն աջակցում են նրան: Կասկած չկա, որ Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա մնալու է ՊՍԺ-ում»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացին առողջական խնդիրների պատճառով բաց է թողել «Լիոնի» դեմ նախորդ հանդիպումը (1:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում