Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է 4-րդ դիվիզիոնի թիմին (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է 4-րդ դիվիզիոնի թիմին (տեսանյութ)

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է չորրորդ դիվիզիոնը ներկայացնող (Լիգա 2) «Յովիլ Թաունին» ու 4:0 հաշվով հաղթանակ տոնել:

Չնայած առաջին խաղակեսում տանտերերն ավելի վտանգավոր են գործել՝ Ժոզե Մոուրինյուի թիմին հաջողվել է ընդմիջումից առաջ բացել հաշիվը (41-րդ րոպե): Մարկուս Ռաշֆորդն օգտվել է պաշտպանների դանդաղկոտությունից ու գրավել դարպասը: 61-րդ րոպեին մանչեսթերցիների աստղային նորեկ Ալեքսիս Սանչեսն իր նորամուտի խաղում գոլային փոխանցում է կատարել Անդեր Էրրերային, ով դիպուկ հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Խաղավերջում «կարմիր սատանաները» հաշիվը դարձրել են խոշոր: Սկզբում անհատական անցումից հետո աչքի է ընկել Ջեսի Լիգարդը (89), իսկ րոպեներ անց` Ռոմելու Լուկակուն (90+3): Երկուսն էլ ավելի վաղ փոխարինման են դուրս եկել: 

Հավելենք, որ այս թիմերն Անգլիայի գավաթում հանդիպել էին նաև 2014-15թթ. մրցաշրջանում: ՄՅՈւ-ն հաղթել էր` 2:0, և կրկին աչքի էր ընկել Էրրերան:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում