«Ալաշկերտում» փորձաշրջան են անցնում արտասահմանցի ֆուտբոլիստներ

«Ալաշկերտում» փորձաշրջան են անցնում արտասահմանցի ֆուտբոլիստներ

«Ալաշկերտն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելեկում։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմին արդեն միացել և փորձաշրջան են անցնում մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 12-օրյա հավաքի ընթացքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն: Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում