«Բավարիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 20-րդ տուրում առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենայում» հյուրընկալեց «Հոֆենհայմին» և կամային հաղթանակ տոնեց։

Արդեն 12-րդ րոպեի դրությամբ Մարկ Ուտի և Սերժ Գնաբրիի գոլերի շնորհիվ հյուրերը հաղթում էին 2։0 հաշվով, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում մյունխենցիներին հաջողվեց 5 գոլ խփել։ Դեռևս առաջին կեսում աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին և Ժերոմ Բոատենգը, իսկ երկրորդում մեկական գոլ խփեցին Կինգսլի Կոմանը, Արտուրո Վիդալը և Սանդրո Վագները։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 50 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆենհայմը» 27 միավորով 9-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 20-րդ տուր

«Բավարիա» – «Հոֆենհայմ»՝ 5։2
Գոլերը՝ Լևանդովսկի 21՛, Բոատենգ 25՛, Կոման 63՛, Վիդալ 66՛, Վագներ 90՛ – Ուտ 3՛, Գնաբրի 12՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում