«Բորուսսիան» 93-րդ րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

«Բորուսսիան» 93-րդ րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ։

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Սինձի Կագավան։ 21-րդ րոպեին Նիլս Պետերսենը վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում՝ 68-րդ րոպեին, դարձավ դուբլի հեղինակ։ Դաշտի տերերին հաջողվեց խուսափել պարտությունից միայն ավելացված ժամանակում․ 93-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յերեմի Տոլյանը։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսսիան» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ֆրայբուրգը» 24 միավորով 12-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում