«Յուվենտուսը» հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Կիևոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա հանդիպում անցկացրեց «Կիևոյի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Թուրինցիները խաղի մեծ մասն անցկացրին թվային առավելությամբ․ 37-րդ րոպեին հեռացվեց Սամուել Բաստյենը, 61-րդ րոպեին՝ Ֆաբրիցիո Կաչիատորեն։ Հաշիվը 67-րդ րոպեին բացեց Սամի Խեդիրան, իսկ երկրորդ գոլը 88-րդ րոպեին խփեց Գոնսալու Իգուայինը։

Այժմ «Յուվենտուսը» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 54 միավոր ունեցող «Նապոլին» տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Կիևոն» մնաց 22 միավորով՝ 13-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում