Ռոջեր Ֆեդերերը 20-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոն

Ռոջեր Ֆեդերերը 20-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոն

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ։

3 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:7 (5:7), 6:3, 3:6, 6:1 հաշվով։ 36-ամյա Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 24 էյս, 6 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից, 4 կրկնակի սխալ։

Ֆեդերերի համար այս տիտղոսը 20-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Այսպիսով, շվեյցարացին թարմացրեց իր իսկ ռեկորդային ցուցանիշը։ Ֆեդերերը տղամարդկանց թենիսի պատմության մեջ առաջինն է, ով մենախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս ունի։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում