«Ինտերը» 7-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթել (տեսանյութ)

«Ինտերը» 7-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» չկարողացավ հաղթել ՍՊԱԼ-ին․ «Պաոլո Մացցա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրանսչեսկո Վիկարին, իսկ հանդիպման վերջին րոպեին հաշիվը հավասարեցրեց  Ալբերտո Պալոսկին։

Լուչանո Սպալետիի թիմն Իտալիայի առաջնությունում արդեն 7 հանդիպում է չի կարողանում հաղթանակ տոնել։ Վերջին անգամ «Ինտերը» հաղթել է դեկտեմբերի 3-ին՝ 5։0 հաշվով առավելության հասնելով «Կիևոյի» նկատմամբ։

Այժմ միլանյան թիմն ունի 44 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ ՍՊԱԼ-ը 17 միավորով 18-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում