Էդինսոն Կավանիի՝ ՊՍԺ-ում խփած բոլոր գոլերը (տեսանյութ)

Էդինսոն Կավանիի՝ ՊՍԺ-ում խփած բոլոր գոլերը (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հարձակվող Էդինսոն Կավանիի՝ փարիզյան թիմի կազմում խփած բոլոր գոլերը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ խաղում (4:0) դառնալով գոլի հեղինակ՝ Կավանին գերազանցեց Զլատան Իբրահիմովիչի ռեկորդային ցուցանիշը։ 30-ամյա ֆուտբոլիստի համար այդ գոլը 157-րդն էր փարիզյան թիմի պաշտոնական խաղերում, ինչը նոր ռեկորդ է։

Էդինսոն Կավանին 2013 թվականին է «Նապոլիից» տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում