Նեյմար․ Շշուկներ միշտ եղել են և կլինեն

Նեյմար․ Շշուկներ միշտ եղել են և կլինեն

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։

-Ես գոհ եմ թիմակիցներիս և երջանիկ եմ ՊՍԺ-ում։ Լավ եմ հանդես գալիս և լավ արդյունքներ եմ գրանցում։ Այստեղ եկել եմ պատմություն կերտելու համար և անում եմ այն ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում է։ Շշուկներ միշտ եղել են և կլինեն։ Երբ ես խաղում էի «Սանտոսում» և «Բարսելոնայում», իմ մասին տրանսֆերային տարբեր լուրեր էին հրապարակվում։ Այս ամենից հնարավոր չէ փախչել։

Իրականում ուրախ եմ, քանի որ այդ լուրերը փաստում են, որ լավ ֆուտբոլիստ եմ, չէ՞ որ բարձրակարգ ֆուտբոլիստների մասին միշտ են խոսում,- բրազիլացու խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում