Գվարդիոլա․ «Սիթին» 22 թոփ-ֆուտբոլիստի համար գումար չունի

Գվարդիոլա․ «Սիթին» 22 թոփ-ֆուտբոլիստի համար գումար չունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, պատասխանելով ընթացիկ մրցաշրջանում բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ նման հաջողության համար հիանալի կազմ է հարկավոր։

-Երբ պայքարում ես 4 տիտղոսի համար, քեզ անհրաժեշտ է հաջողություն վնասվածքներից խուսափելու համար կամ 22 թոփ-ֆուտբոլիստ։ Գուցե չհավատաք, բայց մենք 22 թոփ-ֆուտբոլիստի համար գումար չունենք։ Դա շատ թանկ հաճույք է։ Այդքան հնարավոր չէ ծախսել, հակառակ դեպքում չենք կարողանա ապրել։

Անգամ «Սիթին» չի կարող թույլ տալ որոշ տրանսֆերներ և աշխատավարձներ։ Ղեկավարությունն ինձ այդ մասին հստակ ասել է։ Միևնույն ժամանակ կարող եմ վստահեցնել, որ մենք աշխարհում միակ ակումբը չենք, որ տրանսֆերների վրա մեծ գումար է ծախսում։ Այդպիսի ակումբները շատ են,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում