«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»։ Դիեգո Սիմեոների սաները 3 անպատասխան գոլ խփեցին․ աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Ֆերնանդո Տորրեսը և Տոմաս Տեյեն։

Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմն ունի 46 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 14 միավորով՝ 19-րդ տեղում։ 

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ատլետիկո» – «Լաս Պալմաս»՝ 3։0
Գոլերը՝ Գրիզման 61՛, Տորրես 73՛, Տեյե 88՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում