Ալվես. Նեյմարին հարկավոր էր դուրս գալ Մեսսիի շողքի տակից

Ալվես. Նեյմարին հարկավոր էր դուրս գալ Մեսսիի շողքի տակից

«Պարի Սեն Ժերմենի պաշտպան Դանիել Ալվեսը կարծում է, որ թիմակից Նեյմարը ճիշտ է վարվել, երբ հեռացել է «Բարսելոնայից»:

«Կարծում եմ` Նեյմարը, Մեսսիի հետ մեկտեղ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրան հարկավոր էր դուրս գալ Լեոյի շողքի տակից: Մեսսիի պես վարպետի կողքին խաղալն ամենաանհավանական բանն է, որ կարող է քեզ հետ պատահել, բայց դրա հետ մեկտեղ կասկածներ են առաջանում` արդյո՞ք դու այդքան լավ ֆուտբոլիստ ես, թե՞ դա Լեոյի շնորհիվ է:

Անհատական ճանաչման հասնելու հնարավորություններն ավելի բարձր են, եթե դու ես թիմին առաջ տանում, այլ ոչ թե Մեսսիի պես հանճարի կողքին խաղում: Այն, որ Նեյմարը գնաց իր ճանապարհով, շատ կարևոր է նրա հետագա զարգացման ու Բրազիլիայի հավաքականի համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է 34-ամյա պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում