Սիմեոնե. Դառնալու եմ մրցաշրջանի լավագույն մարզիչը

Սիմեոնե. Դառնալու եմ մրցաշրջանի լավագույն մարզիչը

Մադրիդի «Ատլետկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, թե ընթացիկ մրցաշրջանում ինչպիսի խնդիրների է հանդիպում: 

«Այս մրցաշրջանը մյուսներից տարբերվում է, որովհետև ստիպված ենք անընդհատ փոխել մեր խաղաոճը: Որոշ ֆուտբոլիստներ անհանգստացած են քիչ խաղաժամանակ ստանալու  պատճառով: Ամռանը հնարավորություն չունեինք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու, և դա պետք է ինչ-որ կերպ փոխհատուցեինք: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ մրցաշրջանն ավարտելու եմ լավագույն մարզչի կոչումով»,- marca.com-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» դուրս է մնացել Իսպանիայի գավաթից, իսկ Պրիմերայում առաջատար «Բարսելոնային» զիջում է 11 միավորով: Մադրիդցիները դուրս են մնացել նաև Չեմպիոնների լիգայից, սակայն պայքարը շարունակում են Եվրոպա լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում