Դեուլոֆեուն վերադառնում է Անգլիա

Դեուլոֆեուն վերադառնում է Անգլիա

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ժերար Դեուլոֆեուն կարիերան շարունակելու է Անգլիայում: Gianlucaդiմarzio.com-ը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Ուոթֆորդ»:

Ամենայն հավանականությամբ, անգլիական ակումբը վարձակալելու է կատալոնացուն, սակայն հնարավոր է, որ գործարքում ամբողջական տրանսֆերի հատուկ կետեր ներառվեն: Առաջիկա ժամանակահատվածում վինգերը բուժզննում անցնելու համար ժամանելու է Լոնդոն:

Հիշեցնենք, «Բարսելոնան» նախորդ ամռանն օգտվել էր Դեուլոֆեուի տրանսֆերը հետ գնելու իրավունքից: Վերջինս այդ ժամանակ «Էվերթոնի» խաղացողն էր և Պրեմիեր լիգայում հասցրել էր 62 խաղի մասնակցել, 5 գոլ խփել ու 14 գոլային փոխանցում կատարել: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Միլանում»:

«Բարսելոնա» վերադառնալուց հետո նա 17 պաշտոնական հանդիպման է մասնակցել, որոնցում 2 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում