Պաշտոնական. Սթարիջը նոր թիմ ունի

Պաշտոնական. Սթարիջը նոր թիմ ունի

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը վարձավճարով տեղափոխվել է «Վեսթ Բրոմվիչ»: Այդ մասին հայտնում է «Ալբիոնի» պաշտոնական կայքը: Գործարքը նախատեսված է կես տարով:

Ավելի վաղ skysports.com-ը հայտնել էր, որ անգլիացին բոլոր տարբերակներից ընտրել է «Վեսթ Բրոմվիչը», քանի որ այն մոտ է նրա հարազատ քաղաքին` Բիրմինգհեմին: Մերսիսայդյան ակումբը ժամանակավորապես լքելու պատճառն Աշխարհի առաջնությունից առաջ բավարար խաղաժամանակ ստանալն է:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում