Պաշտոնական. Դեուլոֆեուն կես տարով հեռացավ «Բարսելոնայից»

Պաշտոնական. Դեուլոֆեուն կես տարով հեռացավ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ժերար Դեուլոֆեուն կարիերան շարունակելու է «Ուոթֆորդում»:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով է զիջել «ոսկե տղաներին»: Գործարքը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Անգլիական ակումբը վճարելու է կատալոնացու աշխատավարձը: Վինգերի հաջող ելույթների դեպքում «բլաուգրանան» 1 միլիոն եվրոյի պարգևավճար կստանա:

Նախորդ ամռանը «Բարսելոնա» վերադառնալուց հետո Դեուլոֆեուն մասնակցել է 17 պաշտոնական խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում