Լուկաս Մոուրան մեկ ոտքով «Տոտենհեմում» է

Լուկաս Մոուրան մեկ ոտքով «Տոտենհեմում» է

«Պարի Սեն Ժերմենի» եզրային հարձակվող Լուկաս Մոուրան շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:

Լոնդոնյան ու փարիզյան ակումբները համաձայնեցրել են բրազիլացու տրանսֆերը: Այն կազմելու է 28,5 միլիոն եվրո,- գրում է skysports.com-ը:

Գործարքի պաշտոնական գրանցումից առաջ հարկավոր է, որ 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնի և պայմանավորվի անձնական համաձայնագրի հարցում: Մոուրան արդեն ժամանել է Լոնդոն։

Վինգերը ՊՍԺ-ում է խաղում 2013 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում