Ջիբլարթար Մասթերս. Լևոն Արոնյանը` առաջատարներին հետապնդողների խմբում
30/01/2018 14:01
Նմանատիպ
Ջիբլարթար Մասթերս մրցաշարի 7-րդ տուրից հետո Ամերիկայի Միացյալ Նահագների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան և Անգլիայի ներկայացուցիչ Դեյվիդ Հոուելը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 8 շախմատիստ, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը, վաստակել են 5.5-ական միավոր և կիսում են 3-10-րդ հորիզոնականները։
Մրցաշարում հաջող ելույթ է ունենում նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, ով տարել է մեկ հաղթանակ, իսկ մնացած պարտիաներն ավարտել ոչ-ոքի արդյունքով: Ասյօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում