Բուֆֆոնի ֆանտաստիկ վերադարձը. «Յուվենտուսի» լուրջ քայլը դեպի եզրափակիչ (տեսանյութ)

Բուֆֆոնի ֆանտաստիկ վերադարձը. «Յուվենտուսի» լուրջ քայլը դեպի եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսն» արտագնա հաղթանակ է տոնել «Ատալանտայի» նկատմամբ: Գրանցվել է 1:0 հաշիվը: Միակ գոլն արձանագրվել է երրորդ րոպեին, երբ Գոնսալո Իգուաինը խորքից ստանալով լավ փոխանցում, հաջող խաբքի է դիմել ու գրավել դարպասի հեռավոր անկյունը:

25-րդ րոպեին տանտերերը շատ մոտ են եղել հաշիվը հավասարեցնելուն: Ալեխանդրո Գոմեսի իրացրած 11-մետրանոցից հետո Ջանլուիջի Բուֆֆոնը որսացել է գնդակը: Հատկանշական է, որ վնասվածքի պատճառով 40-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել 2 ամիս: Սա նրա առաջին խաղն էր 2018 թվականին: Երկրորդ կեսում իտալացին «բյանկոներիին» փրկել է նաև, երբ նրա դեմ մեն-մենակ է դուրս եկել Յոսիպ Իլիչիչը:

Այս թիմերի պատասխան խաղը կայանալու է փետրվարի 28-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում