«Լիվերպուլը» շանս չտվեց «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» շանս չտվեց «Հադերսֆիլդին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Հադերսֆիլդի» հետ ու 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Մերսիսայդցիները հաշիվը բացել են 26-րդ րոպեին, երբ միջին տարածությունից կատարած հուժկու հարվածով աչքի է ընկել Էմրե Ջանը: Ընդմիջումից անմիջապես առաջ (45+1) սրամիտ խաղով աչքի է ընկել Ռոբերտո Ֆիրմինոն, ով սուր անկյան տակ գտնվելիս ապակողմնորոշել է դարպասապահին և գրավել մոտակա անկյունը: Խաղավերջում (78) Էմրե Ջանը 11-մետրանոց է վաստակել, որը հստակորեն իրացրել է թիմի լավագույն ռմբարկու Մոհամեդ Սալահը:

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակել է 50 միավոր ու հավասարվել երրորդ տեղը զբաղեցնող «Չելսիին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Հադերսֆիլդը» չորրորդ անընդմեջ պարտությունից հետո 24 միավորով 14-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում