ՊՍԺ-ն մտել է եզրափակիչ, Մբապեն` հեռացվել խաղադաշտից (տեսանյութ)

ՊՍԺ-ն մտել է եզրափակիչ, Մբապեն` հեռացվել խաղադաշտից (տեսանյութ)

Ֆրանսիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում կայացել է «Ռեն» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը, որն ավարտվել է 2:3 հաշվով:

Փարիզցիները խաղի ընթացքում երեք գոլի առավելություն են ունեցել: Մեկական անգամ աչքի են ընկել Տոմա Մենյեն, Մարկինյոսը և Ջովանի Լո Չելսոն: Հատկապես գեղեցիկ է ստացվել բելգիացու գնդակը: Երկրորդ կեսի միջնամասում տգեղ արարքով աչքի է ընկել Կիլիան Մբապեն, ով պարզ իրավիճակում կոպիտ է խաղացել Իսմաիլա Սարրի նկատմամբ:

Խաղավերջում թվային առավելություն ստացած տանտերերը մոտ են եղել քամբեքին: Մեկական անգամ աչքի են ընկել Դիաֆրա Սախոն ու Սանին Պրցիչը, սակայն ավելին անել «Ռենին» չի հաջողվել:

ՊՍԺ-ն մտել է եզրափակիչ, որում մրցելու է «Մոնակո» – «Մոնպելյե» զույգի հաղթողի հետ:

Ֆրանսիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Ռեն» – ՊՍԺ` 2:3
Գոլերը՝ Սախո (85), Պրցիչ (90+2) – Մենյե (24), Մարկինյոս (54), Լո Չելսո (58)
Հեռացում՝ Մբապե (63)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում