Հրայր Մկոյանը վերադարձել է «Շիրակ»

Հրայր Մկոյանը վերադարձել է «Շիրակ»

«Շիրակը» կես տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը,- գրում է գյումրեցիների մամուլի ծառայությունը:

Մինչ «Շիրակ» տեղափոխվելը Մկոյանը հանդես էր գալիս Իրանը ներկայացնող «Էստեղլալ» թիմում: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերիան սկսել է հենց գյումրեցիների կազմում (2004-2006)։ Այնուհետև Մկոյանը վերադարձել է «Շիրակ» 2012թ. հունիսին։ Նա մասնակցել է Եվրոպա լիգայի հանդիպումներին, այնուհետև տեղափոխվել Նալչիկի «Սպարտակ»։

Մկոյանը Հայաստանի գործող գավաթակրի կազմում հանդես է եկել նաև 2014թ. հունվարից-մայիս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում