Մեկ տրանսֆեր երկուսի գնով. Օզիլը նոր պայմանագիր է կնքելու «Արսենալի» հետ
31/01/2018 11:48
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարիերան շարունակելու է լոնդոնյան ակումբում: «Bild»-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքելու «զինագործների» հետ:
Աղբյուրը վստահեցնում է, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին նման քայլի դիմելուն համոզել է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի մոտալուտ տրանսֆերը: Մեսութը վստահ է, որ այդ գործարքից հետո «Արսնեալը» կրկին կարող է լուրջ նպատակների համար պայքարել:
Հիշեցնենք, որ Օզիլի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը: Նա լոնդոնյան թիմում է խաղում 2013 թվականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում