Պատմության առաջին 60 միավորով թրիփլ-դաբլը

Պատմության առաջին 60 միավորով թրիփլ-դաբլը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր «Հյուսթոնը» 114:107 հաշվով հաղթել է «Օրլանդոյին»:

Ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենը: Նա դարձել է պատմության առաջին բասկետբոլիստը, ով թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 60 միավոր վաստակելով։ Ամերիկացու հաշվին գրանցվել է 60 միավոր, 11 արդյունավետ փոխանցում և 10 անդրադարձ: 

«Մորուքը» դարձել է նաև «Հյուսթոնի» կազմում մեկ խաղում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 40 տարի առաջ: Այն հեղինակել է Կելվին Մերֆին (57 միավոր):

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում