Նեյմար. Ֆուտբոլը ձանձրալի է դարձել (տեսանյութ)

Նեյմար. Ֆուտբոլը ձանձրալի է դարձել (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դժգոհ է, որ նրա կատակները սխալ են հասկացվում: «Ռենի» դեմ երեկ կայացած խաղում բրազիլացին դեղին քարտ է ստացել մրցակցին ձեռք մեկնելիս ապակողմնորոշելու համար:

«Կարծում եմ` ֆուտբոլը ձանձրալի է դարձել: Մենք այլևս կողմնակի ոչինչ չենք կարող անել խաղադաշտում: Իմ բոլոր արարքները կասկածելի են համարվում: Խաղավերջում ձեռքս մեկնեցի խոտածածկին ընկած մրցակցին, որպեսզի նրան ոտքի բարձրացնեմ: Երբ նա ձեռքը մեկնեց ինձ, այն մի կողմ տարա: Հետագայում դա մեծ պատմություն դարձրեցին:

Եթե նման կերպ կատակում եմ թիմակիցներիս հետ, ինչո՞ւ նույնը չեմ կարող անել մրցակիցների դեպքում: Մենք այդ ֆուտբոլիստի հետ խաղի ընթացքում երկար շփվում էինք: Այդ դրվագում պարզապես ծիծաղեցի ու շարունակեցի հանդիպումը:

Դա կատակ էր, բայց բոլորը ենթատեքստ են փնտրում: Այդ պատճառով ասում եմ, որ ֆուտբոլը ձանձրալի է դարձել»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում